13.11.2015|
11:29
2006 թվին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում նկարահանվեց ռեժիսոր Գագիկ Հարությունյանի «Խնկարկում» կինոնկարը, ու ես, որպես այդ ֆիլմի հետ սերտ կապ ունեցող մարդ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանին առաջարկեցի առաջին հանդիսատեսի իրավունքը վերապահել գյուղի բնակիչներին, ովքեր, ի դեպ, լայն մասնակցություն էին ունեցել նկարահանման աշխատանքներին: